Հրդեհ Ավշար գյուղում

Հրդեհ Ավշար գյուղում

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:



ՏԿԱԻՆ-ից տեղեկացանք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ այրվում է գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի նախասրահի փայտե առաստաղը (մոտ 5 քմ):



Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.32-ին, մարվել` 12.09-ին: