Հանցավոր համաձայնության էին եկել

Հանցավոր համաձայնության էին եկել

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ն ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը շնորհակալություն հայտնեց սահմանադրական հանրաքվեի մասնակիցներին, բոլոր նրանց, որոնք կյանքի եւ առողջության գնով պայքարել են տեղամասերում՝ ընդդեմ ընտրակեղծիքների։



Տիգրան Եգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հանրաքվեի ժամանակ խախտումները կրում էին համակարգային բնույթ։ Նրա դիտարկմամբ՝ հանրաքվեն ցույց տվեց պետական մարմինների միջեւ հանցավոր համագործակցությունը։
«Բոլոր այն դեպքերում, երբ այդ համագործակցությունը չէր հանգեցնում ցանկալի արդյունքի, գործի էին դրվում ուժային միջոցները՝ ընդհուպ մինչեւ քվեատուփերի լցոնում»,- հայտարարեց փաստաբանը։



Ըստ նրա՝ նկատելի էին ուրիշի փոխարեն քվեարկելու, ստորագրված քվեարկողների ցուցակների գողանալու դեպքերը, քվեատուփերը տեղամասերից դուրս հանելը, դիտորդներին մեկուսացնելը։ Փաստաբանը նշեց, որ գրեթե բոլոր տեղամասերում արգելվում էր դիտորդներին մոտենալ ցուցակներին եւ դրանք վերահսկել, ինչն օրենքի խախտում է։