Արմեն Աշոտյանը կմասնակցի Գերմանիայի ՔԴՄ համագումարին

Արմեն Աշոտյանը կմասնակցի Գերմանիայի ՔԴՄ համագումարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում է «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարին, որը տեղի է ունենում Կառլսռուե քաղաքում: Նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի ՔԴՄ ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:



Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը: