Գյուղնախարարի «սպեցիֆիկ» կենացը՝ բերքառատ տարի լինի

Գյուղնախարարի «սպեցիֆիկ» կենացը՝ բերքառատ տարի լինի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ամանորը կնշի Հայաստանում՝ հարազատ ընտանիքում՝ երեխաների, թոռների հետ միասին։



Hraparak.am-ի հարցին, թե ինչպիսի բարեմաղթանքներ են հնչում Ամանորին իր կողմից, արդյոք մասնագիտական՝ գյուղատնտեսական բնույթի մաղթանքներ լինու՞մ են, նախարարն ասաց. «Մասնագիտական՝ ուղղակի ես մաղթում եմ, որ եկող տարի բերքառատ տարի լինի մեր երկրի համար, մեր գյուղացու համար»։



Թե ում է առաջինը շնորհավորում կամ ումից է ստանում առաջին շնորհավորանքները, Սերգո Կարապետյանն ասաց. «Առաջին-երկրորդը ո՞րն է, իմ գործընկերներին բոլորին էլ շնորհավորում եմ, իրենք էլ ինձ են շնորհավորում։ Բոլորին էլ շնորհավորում ենք և փոխադարձ շնորհավորանքներ ստանում, ինչպես դուք, ի՞նչ տարբերություն»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ