Պատգամավորի ազգուտակի, ծանոթ-բարեկամի հատուցման գործընթացը շարունակվում է

Պատգամավորի ազգուտակի, ծանոթ-բարեկամի հատուցման գործընթացը շարունակվում է

Սահմանադրական հանրաքվեի ակտիվ դերակատարները առանց հատուցման չեն մնում, ամեն մեկին իր չափով հատուցում են: ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի ընտրատարածքում ծառայություն մատուցածների հատուցման պահը չի ուշանում: Օրերս էլ նրա համագյուղացուն Դարակերտի բնակիչ Պետրոս Մուրադյանի կոչումն են բարձրացրել՝ փոխգնդապետից գնդապետ է դարձել, Մուրադյանը Դարակերտի ու հարակից համայնքների «թաղայինն» է ու ստացած պարգեւի առիթով արդեն մի քանի շաբաթ է գլուխ է գովում, թե սեփական աշխատանքով է վաստակել:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին պատգամավոր Մուրադյանի փեսայի պաշտոնի բարձրացում տեղի ունեցավ․ Գեւորգ Սիմոնյանը, ազատվելով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից, նշանակվեց Արարատի մարզային քննչական վարչության պետ: