ՀՅԴ-ի հետ կոլալիցիան պաշտոնների բաշխում չէ. Էդուարդ Շարմազանով

ՀՅԴ-ի հետ կոլալիցիան պաշտոնների բաշխում չէ. Էդուարդ Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստը։ ՀՀԿ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներ չեն եղել նիստում։



«Կոալիցիայի հետ կապված, համագործակցության հետ կապված վերջնական որևէ հարց չենք քննարկել այսօր։ Առհասարակ որևէ այդպիսի հարց չենք քննարկել այսօր, քանի որ քննարկումները շարունակվում են, ես կարծում եմ մինչև մյուս շաբաթվա ավարտ մենք կունենանք հստակություն։ Խոսել ենք ընտրական օրենսգրքի շուրջ».- նշեց Էդուարդ Շարևմազանովը։



Լրագրողների այն հարցին, թե ինչու են երկարում բանակցությունները ՀՅԴ-ի հետ, խոսնակը պատասխանեց, որ որևէ մեկն իրենց կողմից, կամ ՀՅԴ-ի կողմից օր ժամ պատարագ չի նշել. «Մենք ասել ենք, որ կա նպատակ թե մեր կողմից, թե իրենց կողմից համագործակության եզրեր ունենալու։ Քանի դեռ հստակեցված չի ամեն ինչ, հստակեցված չի ոչինչ։ Թե մեր կողմից, թե ՀՅԴ-ի կողմից հիմքը համագործակցության ոչ թե նախևառաջ պաշտոնների բաշխումն է, այլ գաղափարախոսությունն է, ծրագրային դրույթներն են, պատասխանատվության խնդիրն է»։



Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը հաստատեց այն լուրերը, որ Մարդու իրավուքնների պաշտպանի նոր թեկնածուն կարող է լինել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը. «Արման Թաթոյանի թեկնածությունն իսկապես քննարկվում է և վաղը ՀՀԿ-ն խմբակցության նիստ կգումարի և կորոշի: Հավանական եմ համարում այդ թեկնածուի քննարկումը։ Այլ թեկնածուների մասին տեղյակ չեմ։ Պարոն փոխնախարարի առաջադրումը մեր կողմից հավանական է»։



Երկու ժամ տևած գործադիր մարմնի նիստին հանրապետականները քննարկել են նոր ընտրական օրենսգիրքը, Էդուրադ Շարմազանովի տեղեկացմամբ՝ փաստաթղթի վրա աշխատանքները դեռ շարունակվում են։