«Ժառանգությունը» նպատակահարմար չի գտել հանրահավաքներ անել

«Ժառանգությունը» նպատակահարմար չի գտել հանրահավաքներ անել

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում: Նրանք ստացել էին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թույլտվությունը: 24 օր շարունակ պետք է տեղի ունենային հանրահավաքներ, սակայն նշված ժամանակահատվածում ոչինչ չի իրականացվել:



Թե ինչու «Ժառանգությունը» այդպես էլ որեւէ հանրահավաք չիրականացրեց, փորձեցինք ճշտել կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից:



Նա նշեց, որ ոչ միայն Վանաձոր քաղաքում, այլև մի քանի այլ քաղաքներում էլ պիտի անցկացնեին նման հավաքներ.«Ստացել էինք թույլտվությունը, որ անհրաժեշտության դեպքում անցկացնեինք, բայց նպատակահարմար չեղավ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը, ով, ի տարբերություն նախորդ օրերի, այսօր մեր հարցերին այդքան էլ հաճույքով չէր պատասխանում: 



Աննա Պապիկյան