Մի քիչ շատ ես հարցեր տալիս

Մի քիչ շատ ես հարցեր տալիս

Մամուլը գրեց, որ Ձեր որդուն ցանկանում եք Երեւանի քաղաքապետ դարձնել, ճի՞շտ է, օրերս մեր լրագրողի հարցին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, կտրուկ հերքումով է պատասխանել. «Չկա նման բան, դա լրիվ սուտ ա, կոնկրետ եմ ասում»: Որդին՝ Դավիթ Սեդրակյանը, արտերկրում ուսանած է, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ է, Տարոն Մարգարյանի ընկերը: Իսկ Ձեր քաղաքական ապագայի մասին ի՞նչ կասեք, նորից լինելո՞ւ եք խորհրդարանում, մանավանդ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո։ «Հայտնի չէ»: Իսկ նախագահի ելույթի մասին ի՞նչ կասեք։ «Չեմ լսել, հանրապետությունում չեմ եղել»: Ձեզ չի՞ հետաքրքրել, որ հետո նայեիք։ «Ինչ որ ասել ա, ճիշտ ասած կլնի»։ Ասել է՝ հանգիստ տեղներդ նստեք, իրար դեմ մի պայքարեք, ժամանակից շուտ ընտրարշավ մի սկսեք, լրագրողներին մի հայհոյեք։ Հետեւելո՞ւ եք իր խորհրդին։ «Մի քիչ շատ ես հարցեր տալիս»։ Իսկ Դաշնակցության հետ կոալիցիան Ձեր սրտո՞վ է։ «Ես հանրապետությունում չեմ եղել, չգիտեմ ինչ է եղել, ոնց է եղել, նոր գալիս եմ»: