Ֆեդերիկա ‪‎Մոգերինին կայցելի Հայաստան

Ֆեդերիկա ‪‎Մոգերինին կայցելի Հայաստան

Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինի‬ն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:



Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: