Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը.



Արդեն մի քանի օր է՝ անհիմն մեղադրանքով ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ, ամեն մի ապօրինության դեմ իր անհաշտ դիրքորոշմամբ հայտնի Վարդգես Գասպարին։ Ակնհայտ է, որ Գասպարին ձերբակալվել է ոչ թե ինչ-որ օրենք խախտելու համար, այլ իշխանության թելադրանքով, որի դեմ էին ուղղված նրա բողոքի ակցիաները։



Տեղեկություններ կան, որ նա ազատազրկման վայրում կտտանքների է ենթարկվում, նրա նկատմամբ բռնություններ են կիրառվում։ Ավելին, հետեւելով խորհրդային շրջանի վատագույն ավանդույթներին՝ նրան ընդհուպ հոգեբուժարան են տեղափոխել, ինչպես մի ժամանակ վարվում էին քաղաքական այլախոհների հետ։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանության հերթական այս ապօրինությունը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին։