Արմեն Մուրադյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության եւ Քուշկյանի հրաժարականի մասին

Արմեն Մուրադյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության եւ Քուշկյանի հրաժարականի մասին

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին խնդրեցինք մեկնաբանել իր պաշտոնանկության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ նշանակվելու մասին լուրերը:
Նա ասաց, որ առաջին անգամ լրագրողներից է լսում իր պաշտոնանկության մասին։ Լրատվամիջոցներում թյուրիմացություն է եղել։ «Հրավերը, որը ստացվել է, վերաբերում է մայիսի 21-ից 28-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության վեհաժողովին լինել համանախագահող ընդամենը 7 օրվա ընթացքում։ Չգիտեմ, ձեզ հիասթափեցրեցի, թե ուրախացրեցի։ Եղել է համանախագահության առաջարկ», - ասաց նախարարը։ 



Պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հարություն Քուշկյանի Առողջապահության նախարար նշանակվելու լուրը, նա պատախանեց, որ եւս առաջին անգամ է լսում և որեւէ մեկնաբանություն չունի:



Նշենք, որ Հարություն Քուշկյանը քիչ առաջ ազատվել է ԼՂՀ Առողջապահության նախարարի պաշտոնից։ Նա վերադառնում է Հայաստան: