Նոր նշանակումներ ՊԵԿ-ում

Նոր նշանակումներ ՊԵԿ-ում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով` Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից։



Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։