Կարո Եղնուկյանի կնոջը հիվանդանոց են տեղափոխել գլուխը պատռված վիճակում

Կարո Եղնուկյանի կնոջը հիվանդանոց են տեղափոխել գլուխը պատռված վիճակում

Քիչ առաջ Hraparak.am-ը տեղեկացրել էր, որ այսօր, Երեւանի Մաշտոցի պուրակի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանները հարվածել են «Հայ կանանց ճակատի» անդամ Ռուզաննա Եղնուկյանին։ Ռուզաննայի ամուսինը՝ Կարո Եղնուկյանը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը մինչ հարվածն է փորձել կանխել այն, սակայն չի հաջողվել։ Նրա տեղեկություններով՝ Ռուզաննային տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, գլուխը պատռված վիճակում։ Նշյալ բժշկական կենտրոնից էլ մեզ տեղեկացրեցին, որ նրան նոր են տեղափոխել «Շտապ օգնության» բաժանմունք, եւ հավելյալ մանրամասներ չեն կարող հայտնել։