Արմեն Մուրադյանն արդարացնում է շտապօգնության բժշկին

Արմեն Մուրադյանն արդարացնում է շտապօգնության բժշկին

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը արդարացրել է իր կոլեգային, որը վիրավորել էր մի տարեց վատառողջ մարդու։ «Այ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Էս էրեխեն քեզնից ի՞նչ ա սովորելու: Չե՞ս գալի հմի հիվանդանոց…. Ջանդամ գաս, հավեսդ չունեմ…», - ասել էր բժիշկը ծերուկին, որը հանկարծ վատացել ու ընկել էր գետնին, ապա հեռացել էր։ Տեսանյութն այս տարածվում է համացանցով։ «Կարծում եմ, ընդհանուր կեցվածքը համապատասխանել է բժշկի կեցվածքին, չհաշված վերջին իր արտահայտությունը, որի համար նա ենթարկվել է համապատասխան վարչական տույժի։ Չեմ կարծում, որ որևիցե ավել միջոց պետք էր կիրառել բժշկի նկատմամբ, որը եկել էր օգնության և պատրաստ էր օգնել։ Ուղղակի, էմոցիոնալ արտահայտություն է արել, որի հետ կապված ենթարկվել է վարչական տույժի», - այսօր ասաց նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։



Հիշեցնենք, որ «Շտապօգնությունում» արդարացան` ասելով, որ տեսանյութի հերոսի վերաբերյալ երեք ահազանգ է ստացվել, բայց ոչ մի անգամ ծերուկը չի համաձայնել հոսպիտալացվել։ Փաստորեն, ՀՀ քաղաքացիներն այնքան են վախենում հիվանդանոց ընկնելուց, որ նախընտրում են մեռնել փողոցներում։ Սա է այն հարցը, որ առաջին հերթին պետք է տալ առողջապահության նախարարին։ Հիշեցնենք, որ պետպատվերով բուժվողների համար կառավարությունն այս տարի ոչ մի լումա չի ավելացրել։



Սյուզան Սիմոնյան