Կենսաթոշակները կսկսեն բաժանել ապրիլի 4-ից

Կենսաթոշակները կսկսեն բաժանել ապրիլի 4-ից

ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը Hraparak.am-ին հայտնեց, որ կենսաթոշակները կսկսեն բաժանել ապրիլի 4-ից:



«2016 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 4-ից: Ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ: Ամեն օր՝ 9:00-18:00, բոլոր բջջայիններից ու Երևանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար է»,-փոխանցել է նա: