Բացառիկ տեսանյութ Վանաձորում գազատարի պայթյունից

Բացառիկ տեսանյութ Վանաձորում գազատարի պայթյունից

Hraparak.am-ի ձեռքի տակ է հայտնվել Վանաձորում օրեր առաջ տեղի ունեցած գազատարի պայթյունի առաջին կադրերը: Կադրերում Երևում է, թե ինչ մեծ կրակ է բռնկվել գազատար խողովակի փականի վրա: Տեսանյութում պատկերված է նաև հրդեհաշիջման աշխատանքների պահը, ինչպես նաև թե ինչպես են առաջին բուժօգնություն ցուցաբերում շտապօգնության աշխատակիցները տուժածներին:



Ավելի վաղ hraparak.am-ի թղթակիցը հայտնել էր, որ Վանաձորի քաղաքի թիվ 24 դպրոցի մոտակայքում գազատար խողովակի պայթյուն-հրդեհի հետևանքով գազի վթարային ծառայության 6 աշխատակիցներ այրվածքներ են ստացել դեմքի և ձեռքերի շրջանում: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 29-ին, Վանաձորի Ներսիսյան և Սանկտ Պետերբուրգի փողոցների խաչմերուկում՝ թիվ 24 դպրոցի մոտակայքում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳ մասնաճյուղի գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով գազի վթարային ծառայության աշխատակիցներ՝ 1980 թ. ծնված Արման Ղարդաշյան, 1950թ. ծնված Գագիկ Սարգսյան, 1985թ. ծնված Արմեն Մատինյանը, 1979թ. ծնված Գեորգի Գրիգորյանը, 1959 թ. ծնված Արծրուն Եղշատյանը և 1982 թ. ծնված Վաչե Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուսներին տեղափոխել են հիվանդասենյակներ: