Մեդվեդևը Հայաստան չի գա, վարչապետների գագաթաժողովը հետաձգվել է

Մեդվեդևը Հայաստան չի գա, վարչապետների գագաթաժողովը հետաձգվել է

ԵՏՄ-ում որոշել են հետաձգել Երևանում վարչապետների գագաթնաժողովը։ Պատճառը Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակն է և այն հանգամանքը, որ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ գագաթնաժողովը կարող է գնահատվել որպես կողմերից մեկին ցուցաբերած աջակցություն։ Այս մասին RBK-ին հայտնել են ՌԴ կառավարությունից։



Լրատվամիջոցին կառավարությունից հայտնել են, որ գագաթնաժողովին Մեդվեդևի մասնակցությունը չեղարկվում է, չնայած որ այցը նախապատրաստող խումբն արդեն ուղարկվել է Երևան։



Երևան մեկնել պատրաստվող ռուսական պատվիրակության անդամներին արդեն տեղյակ են պահել փոփոխության մասին։ Տեղեկությունը հաստատել է ԵՏՄ անդամ երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա ավելի ուշ։



Մեկնաբանելով ՌԲԿ-ի` Երևանում գագաթնաժողովի հնարավոր չեղարկման տեղեկությունը Դմիտրի Մեդվեդևի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան սահմանափակվել է միայն հայտարարությամբ, թե Մոսկվան սպասում է ԵՏՄ պաշտոնական որոշմանը, որն այժմ նախագահում է Ղազախստանը։



Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան պետք է այցելեր ապրիլի 7-8-ը՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։