Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Ս.թ. ապրիլի 6-7-ը կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:



Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: