Մեր տղերքը դուխ ունեն, ճակատ մի գնացեք՝ դուխ տալու, ձեր քայլերն ուղղեք նրանց տները...

Մեր տղերքը դուխ ունեն,  ճակատ մի գնացեք՝ դուխ տալու, ձեր քայլերն ուղղեք նրանց տները...

 



Սա չեմ ուզում դիտարկվի որպես մի զինվորի ապրելակերպ:



Հայրենասիրական կոչեր անելուց առաջ յուրաքանչյուրս հիշենք, որ մեր զոհված, անհայտ կորած ու ծառայող զինվորների մեծ մասն ապրում է այսպիսի պայմաններում:



Սա Քյարամ Սլոյանի տունն է, ում գլուխը կտրել ու տարել են թուրքերը:



... Ու նման պայմաններում ապրող ծնողներն ինչպիսի՜ ոգի են տվել իրենց զավակներին, ինչպիսի՜ ուժ:



Այսօր լսում եմ ԲՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքը Ստեփանակերտից, շատ անկեղծ էր.



«Մենք մեր 18-20 տարեկան տղաներից շատ բան ունենք սովորելու: Մենք նրանց մոտ ենք գալիս դուխ տալու, ոգևորելու, այնինչ նրանցից ենք դուխ ստանում, ոգևորվում, լիցքավորվում: Ինչքա՜ն ուժ կա նրանց փոքրիկ մարմիններում»:



Ու այս տուն կոչվող հյուղակներում են մեծանում մեր հերոսները: Սոցիալական անասելի ծանր պայմաններում:



Չեմ ուզում այդ հարցին խորությամբ անդրադառնալ, ժամը չէ, միայն ուզում եմ կրկնել Նաիրայի ասածը՝ մեր տղերքը դուխ ունեն, իզուր ճակատ մի գնացեք՝ նրանց դուխ տալու, ձեր քայլերն ուղղեք նրանց տները...



Հասմիկ Բաբաջանյան