Հրազդանի 25/21 ընտրատեղամասում հաղթեց Արամ Դանիելյանը

Հրազդանի 25/21 ընտրատեղամասում հաղթեց Արամ Դանիելյանը

20:00-ի դրությամբ 25/21 ընտրատեղամասը փակվեց առանց միջադեպերի: Հարթ ընթացավ նաև ձայների հաշվարկը:



Ընտրատեղամասային հանձնաժողովի տվյալներով՝ 1528 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 860-ը: Արամ Դանիելյանի օգտին քվեարկել է 502 ընտրող,: Սասուն Միքայելյանին ձայն է 294, իսկ Արթուր Միսակյանին՝ 42 ընտրող: Անվավեր է ճանաչվել 21 քվեաթերթիկ: