Քանաքեռավանում ՀՅԴ-ի թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ի թեկնածուին

Քանաքեռավանում ՀՅԴ-ի թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ի թեկնածուին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայաստանի 8 մարզերում և 3 քաղաքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:



Քանաքեռավանում համայնքի ղեկավար են ընտրել: Քիչ առաջ քվեաթերթիկների հաշվարկն ավարտվել է: Ըստ նախնական արդյունքների՝ 994 ձայնով հաղթել է ՀՅԴ-ական Հայկ Սարգսյանը: Նշենք, որ նրա մրցակիցը համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ի թեկնածու Ջիվան Քամալյանն էր: Գրանցվել է 65 անվավեր քվեաթերթիկ: