Սպիտակում վերընտրվում է գործող քաղաքապետը

Սպիտակում վերընտրվում է գործող քաղաքապետը

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում շարունակվում է քաղաքապետի ընտրության ձայների հաշվարկը: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքապետ ընտրելու իրավունք ունեցել է 13278 ընտրող, իսկ ընտրությանը մասնակցել է 6840 ընտրող, այսինքն ընտրողների շուրջ 57, 72 տոկոսը: Մեր թղթակցի փոխանցմամբ` այս պահի դրությամբ առավել ձայների հաշվարկով դեռևս առաջին տեղում է գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ում ձայները մրցակից թեկնածու, Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի ձայներից այս պահի դրությամբ առավել են շուրջ 1500-ով: