Օրինակ՝ Բուռնաշը

Օրինակ՝ Բուռնաշը

Ղարաբաղից օրերս վերադարձած ազատամարտիկներից մեկը վրդովված պատմեց, որ ոմանց պետք է արգելեն սահման գնալը, որովհետեւ «իրենց չափը չգիտեն՝ ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս, գիշերը թանկ հյուրանոցում են մնում, ցերեկը սահմանին կանգնած տղերքին հյուր գնում, բա ամոթ չի՞»։ Երբ խնդրեցինք ասել, թե ովքեր են այդ «գաստրալյորները», մեր զրուցակիցն ասաց. «Շատ են, օրինակ մեկը ՝ Բուռնաշը»։ Մենք փորձեցինք կապվել Աշոտ Աղաբաբյանի հետ՝ ճշտելու ասվածը, բայց նա անհասանելի էր։