Կադրային փոփոխություններ Կոտայքի եւ Լոռու մարզպետարանում

Կադրային փոփոխություններ Կոտայքի եւ Լոռու մարզպետարանում

Կոտայքի մարզպետարանում կադրային փոփոխություններ են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերիկ Բակլաչյանը: Կոտայքի մարզպետի տեղակալ է նշանակվել Մուշեղ Մանասյանը: 



Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ՝ Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ:



Նշենք, որ Վանիկ Ասատրյանը Սպիտակի քաղաքապետի թեկնածու էր, ՀՀԿ անդամ, նա ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններում պարտվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանին: