Ջուր չի լինելու

Ջուր չի լինելու

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.



Արաբկիր վարչական շրջանի` Թբիլիսյան խճուղու, Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Կորեայի Ձորի, Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Ն. Զարյան, Բուդաղյան, Գրիբոյեդովի, Արղության, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական, Մալխասյանց փողոցների` իրենց նրբանցքներով, Կոմիտասի պող. 35-ից-65 համարների, Ազատության պող. կենտ համարների` իրենց կոտորակներով եւ 24, 26 համարների,



Կոտայքի մարզի` Գետամեջ, Պտղնի գյուղերի, Պտղնու ամառանոցների եւ Երեւան-Սեւան մայրուղու «Արծվի» հուշարձանից մինչեւ Երեւան ընկած հատվածի հանրային բաժանորդների:



Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: