«ՉԻ». Իշխանական կուլիսներում կա մի «սարսափելի» առաջարկ

«ՉԻ». Իշխանական կուլիսներում կա մի «սարսափելի» առաջարկ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ծառայողական մեքենաների կրճատման մասին վարչապետի հրահանգը վերին օղակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Մեր տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում քննարկում են այդ խրթին հարցը կարգավորելու հնարավոր օպտիմալ տարբերակներ։ Կա մի «սարսափելի» առաջարկ, ըստ որի՝ ցանկության դեպքում կարելի է ընդհանրապես հրաժարվել ծառայողական մեքենաներից, փոխարենը պայմանագիր կնքել լավագույն մեքենաներ ունեցող մի տաքսի ծառայության հետ (կամ ստեղծել այդպիսի բազա)»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։