«Չորրորդ իշխանություն». Կեղծ փաստաթղթերն էլ են կեղծում

«Չորրորդ իշխանություն». Կեղծ փաստաթղթերն էլ են կեղծում

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն բացահայտվել է կեղծ փաստաթղթեր տպագրող տպարան, հայտնաբերվել է տեխզննման հազարից ավելի կեղծ կտրոն։ Հաղորդագրության վերջում ԱԱԾ-ն կռչ է արել տեխզննման կտրոնները «սահմանված կարգով ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից»։



«ՉԻ» - Փաստորեն՝ ինչ-որ մարդիկ կեզծել են տեխզննման կտրոնները, այսինքն՝ այն փաստաթղթերը, որոնք «Էն գլխից» իրենց էությամբ կեղծ են։ Ի վերջո՝ ո՞րն է տեխզննման կտրոնների իմաստը։ Վարորդները պիտի տարին մեկ մեքենաները տանեն մասնագետների մոտ, սրանք պիտի զննեն և եզրակացություն տան, որ մեքենան առաջիկա մեկ տարվա ընթացքում պիտանի է շահագործման։ Իսկ Հայաստանում զննել–մննել չկա։ Փողը տալիս են ու հենց բանկից վերցնում կտրոնը։ Ընդ որում՝ այդ կարգը օրենքով է սահմանված»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։