«ժողովուրդ» Հայաստանի բանկերը կառավարության գործունեության ադյունավետությանը չեն հավատում

«ժողովուրդ» Հայաստանի բանկերը կառավարության գործունեության ադյունավետությանը չեն հավատում

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա հունիսի ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է թողարկել ընդհանուր 20 միլիարդ 500 մլն դրամի երկարաժամկետ պարտատոմս: 12 միլիարդ դրամի պարտատոմսերն արդեն իսկ թողարկվել եւ իրացվել են նախօրեին: Դրանց հայտարարված եկամտաբերությունը եղել է տարեկան 13 տոկոս: Սակայն պարտատոմսերի այդ խմբաքանակի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 16.4361 տոկոս/տարեկան, իսկ տեղաբաշխման հասույթը կազմել է 9 միլիարդ 760 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ 20 տարի ժամկետով 12 միլիարդ դրամի պարտատոմսերը ՀՀ կառավարությունը կարողացել է իր արժեքից մոտ երկու միլիարդով պակաս վաճառել, բայց նախատեսվածից անհամեմատ բարձր տոկոսով: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի բանկերը, որոնք հանդիսանում են պետական պարտատոմսերի առաջնային գնորդը, ՀՀ կառավարության արդյունավետ գործունեությանը, մեղմ ասած, չեն հավատում: Ի դեպ, ընթացիկ ամսում ՀՀ կառավարությունը պատրաստվում է ետ գնել նախկինում թողարկված 4 միլիարդ դրամի պարտատոմսեր»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: