«ՉԻ». ՀՅԴ-ն որպես քաղաքական «ում» այլևս գոյություն չունի

«ՉԻ». ՀՅԴ-ն որպես քաղաքական «ում» այլևս գոյություն չունի

«ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել Է, թե «քաղաքական ուժերը ամեն օր էլ վնասվածքներ են ստանում», իսկ կոնկրետ Դաշնակցությանը վնասվածքներ Է ստացել նաև ՀՀԿ-ի հետ համագործակցելուց հետո։



«ՉԻ» - Եթե այն, ինչ տեղի է ունեցել Դաշնակցության հետ վերջին մեկ տարվա ընթացքում, կոչվում է «վնասվածքներ ստանար, ուրեմն Հիրոսիման ու Նագասակին 1945-ի օգոստոսին պրծել են թեթև քերծվածքներով։ Որովհետև իշխանությունների հետ կոալիցիա կազմելուց հետո Դաշնակցությունը ոչ թե վնասվածքներ է ստացել, այլ ընդհանրապես չկա, որպես քաղաքական «ում» այլևս գոյություն չունի (համենայն դեպս՝ հասարակական ընկալման մեջ)։ Բայց նրանք կարող են մխիթարել իրենք իրենց՝ հայտարարելով, թե դա «մահ իմացեալ» էր։ Ու իրականում այդպես էլ կա։ Բայց՝ ոչ թե «վասն հայրենյաց», այլ «վասն կերակուրի»։ Իսկ հանուն ուտելիքի վնասվածքներ ստանալը բնության մեջ շատ տարածված երևույթ է»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։