Ռուսաստանի համար ընդունելի է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում կնոջ տեսնելը

Ռուսաստանի համար ընդունելի է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում կնոջ տեսնելը

Մոսկվան արդարացի է համարում, որ կինն ընտրվի ՄԱԿ Գլխավոր քարտուղար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Գենադի Գատիլովը: Ինչպես հաղորդում է այս առնչությամբ РИА Новости գործակալությունը, վերջին տարիներին ավելի ու ավելի շատ երկրներ են առաջարկել, որպեսզի ՄԱԿ ԳՔ դառնա կին, եւ Մոսկվան էլ դա համարում է լիովին արդարացի: Միեւնույն ժամանակ, սակայն, Մոսկվան սխալ է համարում արհեստականորեն գենդերային հարցն առաջին պլան մղելը: