Աստղային ամենաթանկարժեք կրծքեր, ոտքեր, քիթ... (ֆոտո)

Աստղային ամենաթանկարժեք կրծքեր, ոտքեր, քիթ... (ֆոտո)

Սովորաբար մարդիկ ապահովագրում են իրենց բնակարանները, մեքենաները եւ, իհարկե, կյանքը: Սակայն հայտնի շատ աստղեր, որոնց կարիերան մեծավ մասամբ հիմնված է արտաքին, ֆիզիկական տվյալների վրա, իրենց մարմնի որոշ հատվածներ ապահովագրել են այնպիսի գումարներով, որոնց մասին պատկերացնելն էլ դյուրին չէ:



Boringz-ը ներկայացնում է անհավատալի, բայց իրական փաստեր:



1. Ռիհաննա- Հայտնի երգչուհի Ռիհաննան գրեթե միշտ հագնում է այնպիսի զգեստներ, որոնք ընդգծում են փարթամ կուրծքը, սլացիկ մարմինը եւ, իհարկե, գեղեցիկ ոտքերը: 2007 թվականին երգչուհին արժանացավ «Աստղային ոտքերի աստվածուհի» տիտղոսին, որից հետո Ռիհաննան այն ապահովագրեց 1 մլն դոլարով:



2.Քիմ Քարդաշյան- Քիմի հետույքը դարձել է «բրենդ» գովազդային շատ ընկերությունների համար: Քիմը այն ապահովագրել է 21 մլն դոլարով:



3.Մադոննա- Դժվար է ասել՝ Մադոննան շարունակում է պահել «Փոփի թագուհու» իր տիտղոսը, թե այն արդեն մեկ ուրիշին փոխանցելու ժամանակն է: Բայց մի բան հստակ է. Մադոննայի կուրծքը շարունակում է մնալ ամենաթանկարժեքներից մեկը: Երգչուհին այն ապահովագրել է 2 մլն դոլարով:



4.Հայդի Քլում- Հայտնի մոդելը դժվար թե լիներ այնքան ցանկալի, եթե չունենար նման ոտքեր: Նա փաստում է, որ ոչ ոք կատարյալ չէ, բայց արի ու տես, որ ապահովագրական ընկերությունը նրա աջ ոտքը գնահատում է 1.2 մլն դոլար: Սակայն ձախ ոտքը ունեցել է սպի, որի համար էլ այն գնահատել են 1 մլն դոլար:



5.Դոլի Փերթն- Դոլին շատ բաներով է հայտնի՝ իր մազերով, տաղանդով, սակայն նրա համար մեկ այցեքարտը կրծքերն են, որոնք ապահովագրական ընկերությունը գնահատել է 600.000 դոլարով:



6.Ջիմի Դրենդի- 1920-1970-ականներին Ջիմին ամերիկացիների սիրելի կոմիկ դերասանն էր: Նրա այցեքարտը ոչ միայն տաղանդն էր, այլեւ քիթը, որը  վերջինս ապահովագրել էր 50.000 դոլարով:



7.Ջին Սիմնս- Յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է «Քիսս» բենդին, գիտի նաեւ, որ Ջինի ամենասիրելի շարժումը լեզու հանելն է: Թող ների Մայլի Սայրուսը, բայց ժեստը պատկանում է նրան: Վերջինս իր լեզուն ապահովագրել է 1 մլն դոլարով:



8.Ադամ Լամբերթ- Գաղտնիք չէ, որ այս երգիչն ունի զարմանալի ձայնային տվյալներ: Այդ իսկ պատճառով էլ երգչի ձայնը ապահովագրական ընկերությունները գնահատեցին 47 մլն դոլար:



9. Բեթի Գրեյբլ- Բեթին 1943- 1951 թ.թ.-ի ամենաշատ վարձատրվող հոլիվուդյան աստղն էր: Նա առաջին կինն էր, ով իր ոտքերը ապահովագրեց 1 մլն դոլարով, որի համար հաճախ ասում էին նրան՝ «միլիոն դոլարանոց ոտքերն է գալիս»:



10.Դենիել Քրեյգը- Հայտնի դերասանը ապահովագրել է իր ամբողջ մարմինը 9.5 մլն դոլարով:



Պատրաստեց՝ Վով Մուշեղյանը