Տալլինում բացվել է ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոնի շենքը

Տալլինում բացվել է ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոնի շենքը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում այսօր հանդիսավորությամբ բացվել է ՆԱՏՕ-ի շտաբային էլեմենտի (NFIU-NATO Force Integration Units) շենքային համալիրը: NFIU-ն այսօրվանից ամբողջությամբ պատրաստ է աշխատանքի, հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբը:



Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվաին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում որոշում էր ընդունվել Եվրոպայի արևելքում հրամանատարական և կառավարման 6 կենտրոն (NFIU) տեղակայել՝ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Բուլղարիայում և Ռումինիայում: Այդ հրամանատարական կենտրոնները կնպաստեն ռեգիոնում դաշնակիցների ուժերի արագ տեղակայման, կոլեկտիվ անվտանգության ծրագրավորման և զորավարժությունների համակարգման աշխատանքներին:



ՆԱՏՕ-ի շտաբային էլեմենտը Էստոնաիայում սկսել է գործել դետ անցյալ տարվա հուլիսից, սակայն տեղակայված է եղել երկրի պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբի առանձին ասնաշենքերում: