«Ժողովուրդ». Պարտքատերերը հրաժարվում են Բաբայանին տված իրենց գումարներից

«Ժողովուրդ». Պարտքատերերը հրաժարվում են Բաբայանին տված իրենց գումարներից

«Ժողովուրդը գրում է. «Ըստ լուրերի՝ իշխանությունները ծրագրել են Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել: Եւ, ահա, վերջին մեկ ամսում իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Սամվել Բաբայանի պարտքատերերի հետ, որոնք հիմնականում խոշոր գործարարներ են: Սակայն, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, պարտատերերից եւ ոչ մեկը չի համաձայնել Բաբայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները տեղափոխել հրապարակային հարթություն: Ավելին՝ նրանցից շատերը ուղղակի ասել են, որ չեն էլ պատրաստվում ետ պահանջել գումարը՝ հաշվի առնելով Սամվել Բաբայանի՝ Արցախյան պատերազմում ունեցած լուրջ ներդրումը: Ի դեպ, նկատենք, որ տվյալ դեպում ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, երբեմն նաեւ մի քանի հարյուր հազար դոլարների հասնող պարտքերի մասին է խոսքը, որոնք Բաբայանը կուտակեց Հայաստանում սկսած ու ձախողված բիզնեսի արդյունքում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: