Դաղստանում շարունակում են ահաբեկիչներ որոնել

Դաղստանում շարունակում են ահաբեկիչներ որոնել

Դաղստանում շարունակում են հատուկ գործողությունները ահաբեկիչների որոնման համար։ Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ուժային կառույցներում ունեցած իր աղբյուրներին։ Ըստ հաղորդման՝ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել 2 մարդ, իսկ խուզարկության ընթացքում էլ հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք։ Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Դաղստանում ակտիվորեն շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները։