«Հայկական ժամանակ». Ինչպես է մարմնավաճառների գաղտնի ցուցակը ՊՊԾ-ում հայտնվել

«Հայկական ժամանակ». Ինչպես է մարմնավաճառների գաղտնի ցուցակը ՊՊԾ-ում հայտնվել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամները ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հայտնաբերել են գաղտնի ցուցակներ, որոնցում գրանցված են 146 ենթադրյալ գործակալ և 35 մարմնավաճառությամբ զբաղվող: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ ցուցակների մասին է խոսքը: «ՊՊԾ լիազորություններից մեկը հենց մարմնավաճառության կանխարգելումն է, և շատ բնական է ու նորմալ, որ նման անձանց հաշվառում է վարվել և ցանկ է հայտնաբերվել: Այնտեղ որևէ տարօրինակ կամ զարմանալի բան չկա»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Ահարոնյանը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։