Գորիսում` ռեստորանի մոտ, մեքենա է այրվել

Գորիսում` ռեստորանի մոտ, մեքենա է այրվել

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է` հուլիսի 30-ին, ժամը 04.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Արարատ» ռեստորանի մոտակայքում այրվում է ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենա:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել՝ 04.38-ին:



Այրվել է Ա. Տ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 34 RR 043 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ