Վթար Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում

Վթար Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է` օգոստոսի 2-ին, ժամը 21.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ «Սրբ. Հարություն» եկեղեցու մոտակայքում, «Նիսան» մակնիշի 34 CT 081 պ/հ (վարորդ Գ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի արգելապատնեշին. տուժածներ չկան:



Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: