Հանրահավաք Ազատության հրապարակում, որից հետո երթ դեպի Արդարադատության նախարարություն

Հանրահավաք Ազատության հրապարակում, որից հետո երթ դեպի Արդարադատության նախարարություն

Այսօր կրկին Ազատության հրապարակում նախատեսվում է հանրահավաք իրականացնել: Ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողներից Գայանե Գասպարյանը բարձրախոսով հայտարարել էր, որ կրկին կհանդիպեն երկուշաբթի օրը՝ ժամը 19:00-ին՝ արդարադատության նախարարություն գնալու և այնտեղից պահանջելու, որ «Սասնա Ծռեր»-ի տղաներին տեսակցելու իրավունք տրվի:



«Գտնվեց մեկը, որը շանը կգնա ու կվերցնի (խոսքն այն սպիտակ շան մասին է, որը միշտ հավաքի մասնակիցներին ուղեկցել է), մեր սիմվոլը վերադառնում է մեզ, ուրեմն ամեն ինչ չէ կորսված: Ուզում եմ ասել, որ սրանով ավարտենք այսօրվա մեր ելույթները, չհոգնեցնեք, որովհետեւ ավելի հաճելի կլինի ամեն օր գալուց ասենք՝ ինչ ենք արել: Մենք հուսանք, որ կհանդիպենք երկուշաբթի: Արդարադատության նախարարության պետք է գնանք եւ պահանջենք տղաներին այցելության իրավունք տալ»,-ասել էր նա իր խոսքում: