Հրդեհ Գորիս քաղաքում (լրացված)

Հրդեհ Գորիս քաղաքում (լրացված)

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ օգոստոսի 12-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 151 շենքի 8-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել. անհարաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:



Հրդեհը մարվել է տեղի ուժերով:



Պարզվել է, որ այրվել է Ս. Ա.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (12 քմ):



Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: