Արամ Պետրոսյանի մորը վտարում են բնակարանից՝ որդու պարտքերի պատճառով

Արամ Պետրոսյանի մորը վտարում են բնակարանից՝ որդու պարտքերի պատճառով

Օգոստոսի 24-ին Մոսկվայի Բոլշայա Նիկտսկայա փողոցում «Սիթիբանկի» բաժանմունքներից մեկը գրաված հայ գործարարԱրամ Պետրոսյանի մորը կարող են վտարել բնակարանից՝ որդու պարտքերի պատճառով: Այս մասին Life.ru-ի հետ զրույցում պատմել է Պետրոսյանի ընկերը՝ Վալերի Մարոնգազյանը:



Նա ընդգծել է, որ Պետրոսյանն իր վարկատուներին բավականին խոշոր գումարներ է արտք: Միայն իրեն պարտք է ավելի քան մեկ միլիոն ռուբլի՝ ապառկով ձեռք բերված ավտոմեքենայի տեսքով:



«Խոսքը շատ մեծ գումարների մասին է: Եթե վերցնենք, որ մեկ դոլարը 30 ռուբլի էր, այդ կուրսով նըա պարտքը 100 հազար դլար էր: Այսօր, կուրսի մեծ տատանման պատճառով պարտքը գրեթե կրկնապատկվել է: Նա իմ անունով ապառիկ մեքենա էր գնել և երբեք այդ մեքենայի համար չէր վճարել: Այժմ բանկը կալանք է դրել իմ ունեցվածքի վրա, իսկ ես զրկվել եմ Ռուսաստանից դուրս գալու իրավունքից»,- նշել է Արամ Պետրոսյանի ընկերը:



Ավելի վաղ Վալերի Մարոնգազյանը Life-ին տեղեկացրել էր, որ Արամ Պետրոսյանը նախկինում դատված է եղել և 5 տարի նստել է Երևանի բանտում՝ զենք պահելու մեղադրանքով:



Տեսնյութը՝ այստեղ: