Իրաքում օգոստոս ամսին ահաբեկչությունից զոհվել է 700 մարդ

Իրաքում օգոստոս ամսին ահաբեկչությունից զոհվել է 700 մարդ

Մոտ 700 քաղաքացի է զոհվել Իրաքում եւ մոտ հազարը տուժել են ընթացիկ տարվա օգոստոս ամսին բռնությունից եւ ահաբեկչությունից: Այս տեղեկությունները հրապարակել է ՄԱԿ Իրաքի աջակցության առաքելությունը` UNAMI-ն:



Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, զոհերի ճշգրիտ թիվը կազմում է 691 եւ 1016-ը վիրավորվել են` ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշվում է նաեւ, զոհերի եւ վիրավորների թիվը մայրաքաղաք Բաղդադում կազմում է համապատասխանաբար` 231 եւ 676 մարդ: Միաժամանակ նաեւ հայտնվում է, որ Իրաքում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշը կոչ է արել կողմերին ներդնել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի պաշտպանեն քաղաքացիներին Իրաքում: