«Հայկական ժամանակ». Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի

«Հայկական ժամանակ». Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը (Լիսկա):



Armtimes.com-ի հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է:



«Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի»:



Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլեւս չլինի Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Հա, խի՞ չի հնարավոր, ամեն ինչ էլ հնարավոր ա»:



Մեր հիշեցմանը, որ սեպտեմբերի 8-ի ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, ինքը հայտարարեց, թե կարեւորն այն է՝ մնալու է իր պաշտոնում, Սուրիկ Խաչատրյանն ասաց.



«Կատակի չեք դիմանում դուք, լավ-լավ, լավ մնացեք»,- եզրափակեց նա:



Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության ձեւավորման ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն ժամանակ, երբ Սյունիքի մարզպետ վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գեւորգյանն անհամաձայնություն է ունեցել Խաչատրյանի նշանակման հարցում, եւ դա է պատճառը, որ վերջինիս մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալը:



Ընդգծենք նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորներից, եւ նրա վերանշանակման հարցում մեծ ներդրում է ունեցել հենց Աբրահամյանը»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում