Մոսկվան հրապարակել է ռուս-ամերիկյան՝ Սիրիայի հարցով համաձայնագրի տեքստը

Մոսկվան հրապարակել է ռուս-ամերիկյան՝ Սիրիայի հարցով համաձայնագրի տեքստը

ՌԴ ԱԳ նախարարությունը հրապարակել է ռուս-ամերիկյան՝ Սիրիայի հարցով համաձայնագրի ամբողջական տեքստը: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարության պաշտոնական կայքը: Նշվում է, որ համաձայնագրի տեքստի հրապարակումը բազմիցս առաջարկվել է ռուսական կողմից, սակայն ամերիկյան կողմը միշտ մերժել է՝ ցանկանալով պահպանել գաղտնիություն այս հարցում: Միայն Associated Press-ում հայտնված տեղեկություններից հետո է, որ Պետդեպը համաձայնել է հրապարակել համաձայնագրի ողջ տեքստը: