ՀՀԿ-ի ճանապարհին

ՀՀԿ-ի ճանապարհին

ԱԺ անկախ պատգամավոր, նախկինում ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանին հաճախ կարելի է տեսնել ՀՀԿ-ում։ Նա մասնակցում է ՀՀԿ-ի տարբեր նիստերին։ Վերջերս էլ, երբ ՀՀԿ-ն խորհրդի նիստ արեց, Բոթոյանին նկատեցինք ՀՀԿ գրասենյակ մտնելիս։ Երեկ մեր հարցին, թե ինչ էր անում ՀՀԿ-ում, խորհրդի նիստի ժամանակ, ասաց․ «Հրավիրել էին, մասնակցում էի»։ Հանրապետակա՞ն եք մտել։ «Չէ, ես կուսակցության անդամ չեմ»։ Իսկ ինչո՞ւ էին Ձեզ հրավիրել, եթե ոչ խորհրդի անդամ եք, ոչ կուսակցության։ «Իրենց հարցրեք»։ Կարո՞ղ է հետագայում անդամակցեք ՀՀԿ-ին՝ 2017-ի ընտրություններից առաջ։ «Չեմ բացառում»։ Նաեւ չբացառեց, որ հաջորդ ընտրություններին կարող է հանդես գալ ՀՀԿ-ի ցուցակով։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ