«Առավոտ». Ինչպես ներքինն է պայմանավորում արտաքինը, այնպես էլ հակառակը՝ արտաքինն է որոշում ներքինը

«Առավոտ». Ինչպես ներքինն է պայմանավորում արտաքինը, այնպես էլ հակառակը՝ արտաքինն է որոշում ներքինը

«Առավոտ» թերթը գրում է. «Իշխանությանը մարդկային դեմք հաղորդելու ներկայիս փորձերը՝ անկախ նրանից, թե ինչով են դրանք թելադրված, միայն առաջին հայացքից են մակերեսային թվում։ Ինչպես ներքինն է պայմանավորում արտաքինը, այնպես էլ հակառակը՝ արտաքինն է որոշում ներքինը։ Եկեք վերհիշենք իշխանության «ոչ մարդկային» դեմքը, որը ձևավորվել է 90-ական թվականներին՝ լկտի, ամբարտավան, իրեն աճեն ինչ թույլ տվող, ոչ մի չափ ու սահման չճանաչող մի կերպար։ Հիմա էլ կան այդպիսի պատգամավորներ և չինովնիկներ։ Բայց համաձայնեք՝ նրանք այլևս «թրենդի մեջ» չեն։ Իհարկե, «հին դեմք» ունեցող վերնախավը հենց այնպես չի հանձնվի, նրանք, իհարկե, չեն ասի՝ «մենք լավն ենք», դա համոզիչ չի հնչի, ավելի «խորամանկ» ձև կա ասելու՝ «այս նորերը մեզնից ոչնչով լավը չեն»։ Բայց ի վերջո, մարդկային դեմք ունենալու առավելությունները բոլորը պետք է, որ հասկանան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։