«Հայկական ժամանակ». Էներգետիկայի նախարարը մեկուկես տարի եղել է հետախուզման մեջ

«Հայկական ժամանակ». Էներգետիկայի նախարարը մեկուկես տարի եղել է հետախուզման մեջ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում Է նրա պաշտոնական կենսագրությունից։ Խոսքը վերաբերում Է քրեական հետախուզմանը։ Մանուկյանը 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել Է որպես մեղադրյալ և մոտ մեկ տարի գտնվել Է հետախուզման մեջ։ Ժամանակին նա եղել է վրացական «Թելասր» Էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն։ Քրեական գործը հարուցված Է եղել կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով։ Գործով անցել են բազմաթիվ մեղադրյալներ և նրանց թվում նաև Աշոտ Մանուկյանը։ Վրացական մամուլը և ընդդիմությունը պնդում Էր, որ այս քրեական գործն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, և հիմնական թիրախները եղել են Վրաստանի Էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին և կառավարության նախկին անդամ Նիկա Գվարամիան, որը հետագայում գլխավորում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։ Ամիսներ շարունակ տևած դատավարությանը ավարտվել Է արդարացնող դատավճռով։ Արդարացվել Է նաև Աշոտ Մանուկյանը։ Ըստ Մանուկյանի պաշտոնական կենսագրության նա 2011-2015 թվականներին, այսինքն հետախուզման մեջ եղած ժամանակահատվածում եղել Է «Հրազդանի Էներգետիկ կազմակերպության/ՀրազջԷկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։