«Աստված չանի, նա ուռոլոգ է»

«Աստված չանի, նա ուռոլոգ է»

Բժշկական համալսարանն արդեն նոր ռեկտորի պաշտոնակատար ունի։ Այսօր կայացած բուհի խորհրդի նիստով միաձայն ընդունվեց արդեն իսկ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի՝ պաշտոնից ազատման դիմումն ու ընդունվեց առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի թեկնածությունը՝ այս պոշտոնում։



Լրագրողների հետ զրույցում Միքայել Նարիմանյանը պատմեց իր կատարած աշխատանքի մասին, խոսեց ձեռքբերումներից, գրանցած հաջողություններից։



Լրագրողների հարցին, թե բժշկական համալսարանը կարողանու՞մ է որակյալ կադրեր պատրաստել, և արդյոք ինքն իր առողջությունը կվստահե՞ր իր բուհի ուսանողներին, պարոն Նարիմանյանը դրական պատասխան տվեց։ Նա նշեց, որ իրենք ունեն հրաշալի ուսանողներ, որոնք որակյալ բժիշկներ են դառնում, և նրանք բուհի մոտ 60 տոկոսն են կազմում. «Մենք ունենք շատ լավ ուսանողներ, մենք ունենք փայլուն երեխաներ, որոնք նվիրված են այդ մասնագիտությանը։ Բայց կա, «կանեչնը», 40 տոկոս, որոնց ես չէի վստահի»։



Hraparak.am-ի հարցին՝ իսկ Արմեն Մուրադյանին, օրինակ, կվստահի՞ իր առողջությունը, Նարիմանյանն ասաց. «Միանշանակ, բայց Աստված չանի, նա ուռոլոգ է»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ