«Ժամանակ». Գագիկ Բեգլարյանը համաձայնել է մնալ ՀՀԿ-ում

«Ժամանակ». Գագիկ Բեգլարյանը համաձայնել է մնալ ՀՀԿ-ում

«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո տևական ժամանակ արտերկրում Էր։ Վերջին օրերին երկար մտորելուց և Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել Է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում և դեկտեմբեր ամսին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար։ Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում դեռևս կարող է համոզել Սերժ Սարգսյանին առաջադրվել ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երևանի քաղաքապետ»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։