«Ժողովուրդ». Խախտումներ՝ նաև Սփյուռքի նախարարությունեւմ

«Ժողովուրդ». Խախտումներ՝ նաև Սփյուռքի նախարարությունեւմ

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը ընթացիկ տարվա մարտի 30-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարությունում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվել: «Ժողովուրդ»-ը ՎՊ-ի կողմից բացահայտված փաստաթղթերից տեղեկացավ, որ սփյուռքի նախարարությունը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին «Հայերն այսoր» էլեկտրոնային օրաթերթի եւ էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 30 մլն 36 հազար դրամ: Իսկ «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում» ծրագրով 2015 եւ 2016 թվականներին նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 8.2 մլն դրամ: Նախարարության կողմից անցկացված մրցույթին հաղթող ճանաչված «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 7 մլն 761 հազար 600 դրամ, 2100 հատ տարեգիրք հրատարակելու պայմանագիր է կնքել: Բայց 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից բաշխել է 1025-ը, 1075 հատը` մոտ 4 մլն դրամ արժեքով, «անհետ կորել են»: Ասել է թե՝ անպիտան ծախս է եղել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: