«Ժողովուրդ». Կառավարության կուսակցականացման հարցով անորոշությունը դեռևս պահպանվում է

«Ժողովուրդ». Կառավարության կուսակցականացման հարցով անորոշությունը դեռևս պահպանվում է

«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 10-րդ համագումարին ընդառաջ անորոշությունը դեռեւս պահպանվում է: Մինչ չորս բոլորը վստահեցնում են, որ նոր ձեւավորված կառավարությունն իր ողջ կազմով ՀՀԿ-ին անդամագրվելու հայտ է ներկայացնելու, գործընթացը դեռ դանդաղում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ նորանշանակ նախարարներից որեւէ մեկը դեռեւս անդամագրվելու դիմում չի ներկայացրել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս հապաղում է դիմում գրել ՀՀԿ-ին: Ըստ ամենայնի, նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, բանակցում է, երկմտում, ծանրութեթեւ անում: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ ՀՀԿ համագումարին հրավիրված են գործընկեր 13 կուսակցություններ: Ցանկում, բացի ՀՅԴ-ից, մնացածը մարդ-կուսակցություններ են՝ ՀՀԿ-ի «պոչին կպած»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: